ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Այսօր մասնագիտական տհասությամբ և մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։

Նա պնդել է, թե Հայաստանը 2018-ից հետո ձեռք է բերել մեծ քանակությամբ դրոններ, մատուցելով դա որպես նախկինում հնչած բանակի արդիականացման ծրագիրը փոխելու եւ աղավաղելու մեղադրանքների հերքում։

Ձեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում»: