Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այդ մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Օրակարգում պետք է լսենք 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: ԱԺ պատգամավորների միջնորդությամբ զեկույցը կլսվի և քննարկումը կկատարվի ԱԺ փակ նիստում», — ասել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, դա է պատճառը, որ որոշում է կայացվել՝ այն փակ նիստում քնարկելու։