Նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը, իր որդին՝ Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը), 44-օրյա պատերազմի ժամանակ իբրև կամավոր զորակոչվել և մասնակցել է առաջնագծում ռազմական գործողություններին: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է ինչ-որ «խրամատաբջիջում» ևս մեկ զինծառայողի հետ, որը այդ ժամանակ զոհվել է, իսկ Աշոտիկը մնացել է ողջ՝ առանց որևէ քերծվածք ստանալու:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ: Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել: Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն իր սովորության ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները.

1.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»:

-Պատասխան- նման իրավական հիմք գույություն չունի:

2.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից:

-Պատասխան-այս մասին տեղեկատվություն գոյություն չունի:

3.Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել:

-Պատասխան-հայտնի չէ:

4.Հարց` ո՞րտեղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը:

-Պատասխան-հայտնի չէ:

5.Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»:

-Պատասխան-այս մասին չկա ապացույց:

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա, ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում» գտնվելու լուսանկարները:

 

Զարուհի Փոստանջյան