ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, ոյ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը եւ հայտարարվել էր միջազգային հետախուզում։