Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217900 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1000909 վերջին մեկ օրում` 3954 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11134 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 28-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 201559 անձ` վերջին մեկ օրում 452 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4178 է: