Irakanum.am- ը տեղեկացրել էր, որ գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, (ով առավել հայտնի է Լֆիկ Սամո մականունով) կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով բավականին ակտիվ է Ինստագրամ սոցիալական ցանցում, տեսանյութ էր տեղադրել սթորի բաժնում։ Այն հասանելի է 24 ժամ։ Շողերինա Մկրտչյանը կեսգիշերից նշել է ծննդյան օրը։ Նախ նա լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի հետ, որը ուղեկցվում է Ռազմիկ Ամյանի երգերից մեկով։ Ապա շնորհավորանքներ են։ Իհարկե տիկին Մկրտչյանը չի մոռացել ինստագրամի սթորի բաժնում տեղադրել նաեւ շքեղ հրավառությունից տեսանյութ։

Բայց պարզվում է երեկ կեսգիշերից մեկնարկած ծննդյան օրը շարունակվել է նաեւ այսօր։ Հայտնի գործարարի կինն իր տարեդարձը նշում է «Մոնարխ» ռեստորանում: Երեկույթին մասնակցում են հայ շոուբիզնեսի աստղերից` դերասանուհի Արփի Գաբրիելյանը, հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը, երգիչ Սպիտակցի Հայկոն, ինչպես նաև դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Անի Ավդալյանը և այլք:

Ինստագրամում հրապարակած կադրերում երևում է, որ խնջույքին ներկա է նաև «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` «Պզոյի» կինը: