Օրեր առաջ ՌԴ Պերմ քաղաքում ավարտվեց Ժայռամագլցում սպորտաձեւի հերթական առաջնությունը։ Պատանիների մրցավեճում իրեն փայլուն դրսեւորեց մեր հայրենակից 13-ամյա Նարեկ Գրիգորյանը, ով մրցելով տարիքով եւ մարզական փորձառությամբ ավելի մեծերի հետ՝ ցույց տվեց հրաշալի արդյունք՝ զբաղեցնելով 3-րդ պատվավոր հորիզոնականը:

Նշենք, որ Նարեկը բավականին վերջերս է սկսել զբաղվել այդ ոչ այնքան տարածված մարզաձեւով եւ արդեն իսկ մարզիչները նշում են, որ բավականին խոստումնալից պատանի է եւ դեռ մեծ բարձունքներ է նվաճելու։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին ու մաղթում նորանոր ձեռքբերումներ։