Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված միտք է արտահայտվում: Այն հետևյալն է՝ «Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիուտ, դա կոռուպցիան էր, և մենք այն քարուքանդ ենք արել»:Այս միտքը այնքան ինքնավստահ է հնչում, որ որևէ մեկի մոտ կարող է հարց չառաջանալ՝ արդյոք սա ճիշտ է, թե՝ոչ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը.

«Ես համոզվել եմ, որ մեր գործընկերները սխալ ընկալում ունեն՝ ի՞նչ է կոռուպցիան: Օրինակ, որ կոռուպցիան պարզապես կաշառք տալ, կաշառք վերցնելը չէ, կոռուպցիա կարող է լինել նաև հովանավորչությունը»,-ասաց Սամսոնյանը և ընթերցեց «Հետք» լրատվամիջոցի հոդվածը, որը հայտնում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ում.

«Ես կարծում եմ որ իրավապահ համակարգը շատ հանգիստ կարող է այս փաստերով զբաղվել,այստեղ կարող է լինել հովանավարչություն »,-ասաց Անի Սամսոնյանը: