Հունաստանի լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ և անձնական իրավունքների, սոցիալական արդարության եւ խաղաղության, առողջության եւ անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:

Գործադուլի որոշումն ընդունել Է լրագրողների խոշորագույն արհմիությունը՝ Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը՝ ESIEA-ն, եւ դրա հետ համագործակցող ասոցիացիաները: Քանի որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր Էր՝ Մեծ շաբաթը, աշխատավորների մայիսմեկյան ակցիաները հետաձգվել են:

Բացառություն Է արվել լրագրողների համար, որոնք լուսաբանում են գործադուլը եւ համավարակի մասին առողջապահության նախարարության տեղեկատվությունը: Արհմիությունը հայտարարում Է, որ քաղաքացիների ամենօրյա պայքարը հանուն օբյեկտիվ եւ հավաստի տեղեկատվության եղել եւ մնում Է ավելի բարդ, բայց ավելի անհրաժեշտ, քան երբեւիցե:

Մայիսի 4-ին գործադուլ կանցկացնի նաեւ մասնավոր հատվածի աշխատողների խոշորագույն արհմիությունը՝ GSEE-ն՝ Հունաստանի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը: «Մայիսի 1-ը գործադուլի օր Է, այլ ոչ թե տոն»,-ասվում Է համադաշնության հայտարարության մեջ:

GSEE-ն չի պատրաստվում ցույցեր անցկացնել:

Հիմնական գործադուլներն ու ցույցերը տեղի կունենան մայիսի 6-ին. դրանք կանցկացնեն «Համընդհանուր մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը եւ պետական հատվածի աշխատողների արհմիությունը՝ ADEDY-ը: 24-ժամյա գործադուլ կանցկացնեն նավաստիները եւ լաստանավային հաղորդակցության (հիմնական փոխադրամիջոցը Հունաստանի կղզիների եւ մայրցամաքային մասի միջեւ) ծառայողները, մետրոյի, տրոլեյբուսների, տրամվայների աշխատողները: ПАМЕ կոմունիստական արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ Է արել առավոտյան ժամը 10-ին հանրահավաքի գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ «Սինտագմա», խորհրդարանի շենքի մոտ: Ավանդաբար ПАМЕ արհմիությունը հրաժարվում Է համատեղ ակցիաներ անցկացնել ADEDY-ի եւ GSEE-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: