Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանրային հանդիպման ՀՀ քաղաքացիների հետ։

«Հանդիպումը կրում է քաղաքացիական նախաձեռնության բնույթ։ Նպատակն է պարզաբանումներ լսել նրա կողմից փաստացի ղեկավարվող գործընթացների վերաբերյալ՝ կանխելու համար անտրամաբանական, հակասահմանադրական և հանրային մեծ վտանգ ներկայացնող գործընթացները։
Յուրքանչյուր քաղաքացի ինքն է որոշում դրան մասնակցելու նպատակահարմարությունը։ Իր բնույթով այն ինքնաբուխ միջոցառում է»,- ասված է խմբում տեղադրված հաղորդագրությունում։

Ի դեպ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել, նշելով, որ միանում են։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վաղը՝ մայիսի 4-ին, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի լինելու է Կառավարության դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Էդգար Ղազարյանն առաջինը կոչնակ հնչեցրեց այն մասին, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ն հրաժարականից հետո իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը։

Այս տեսանյութում Էդգար Ղազարյանը նոր փաստարկներ է բերում ի հիմնավորումն իր պնդման եւ հայտարարում է, որ վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին լինելու է Կառավարության շենքի առջեւ եւ զրույցի է հրավիրում վերը նշված կապիտուլյանտ-ուզուրպանտին։ Նույն ժամին ես նույնպես լինելու եմ տեղում՝ Էդգար Ղազարյանի կողքին»,- գրել է նա։