Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ կայքից, դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30–ին։

Թադեւոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: