Դավթաշենի կամրջի տակ այսօր՝ վաղ առավոտյան հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դեպքը՝ տեղեկացնելով, որ ժամը 07։20-ին հաղորդում է ստացվել ԱԻՆ 911 ծառայությունից, համաձայն որի՝ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։