Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում են։ Ինքնաթիռը վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։

«Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է»,- գրել է պատգամավորը։