Ապրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 14 փամփուշտ։ Ատրճանակն ու փամփուշտներն առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։