Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է։ Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ավանեսյանը վերոնշյալով հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց Մարտունի քաղաքում տեղադրված  Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվելու է։