Արցախի  խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը քաղաք Երևանում է։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն  ընդլայնված  կազմով  հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։

Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։

Նույն օրը  պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ.  Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։