Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել՝ կից նշելով.

«Հիշո՞ւմ եք՝ ադրբեջանագետ Ա.Էլիբեգովային «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրելու փաստի կապակցությամբ հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին, որը քննության առնվելով որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, որն էլ բնականաբար մեր կողմից բողոքարկվել էր դատախազին…

Եվ ահա այսօր, Ա.Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով (ՀՀ քր. օր. 333հ 2մ 1կ) հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվեց տուժող»: