Ադրբեջանում պահվող երեք հայ գերիներ արդեն Հայաստանում են: Ադրբեջանից ռազմագերիներին վերադարձնող ինքնաթիռը   Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց րոպեներ առաջ։ Հաղորդվում է, որ ռազմագերիները ժամանելուն պես կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։Նրանց ուղեկցում  Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Վերադարձած տղաների անուններն են՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան: