Կառավարությունում հանդիպման ժամանակ քննարկվեց մեր հարցը և մեզ հավաստիացրեցին, որ մինչև մայիսի վերջը կլինի որոշումների նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը:

Քաշաթաղցիները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Ծրագրից պարզ կդառնա մեզ բնակարան կտրամադրեն, թե՝ դրամական աջակցություն: Իրենք ունեն նախագծեր, որոնք դեռ նախնական փուլում են: Այդ ծրագրերը կներկայացվեն շահառուներին, որպեսզի մենք մասնակցենք այս ծրագրի կմախքի գոյացմանը:

Այս ծրագիրը վերաբերվելու է ոչ միայն Քաշաթաղի բնակիչներին, այլ նաև Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին»,- նշեց Չոմոյանը: