Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետ է տեղեկայվել: Այս երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի մարզի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ արտաքին անվտանգության համակարգը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, որևէ փոփոխություն չի կրել և հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։

«ՀՀ սահմանների պաշտպանությունը այժմ, ինչպես պատերազմից առաջ, իրականացնում է հայ-ռուսական» համատեղ զորախմբի ուժերով, բայց դա չի նշանակում, որ պարտադիր բոլոր տեղերում պետք է համատեղ մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն»,-ասաց Փաշինյանը: