Կիրակի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համընդհանուր համաներման մասին հրաման է ստորագրել երկրում այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են նախքան 2021 թվականի մայիսի 2-ը: Այդ մասին հայտնել են Սիրիայի առաջնորդի աշխատակազմից տելեգրամյան պաշտոնական ալիքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրամանի համաձայն՝ համաներման որոշումը չի տարածվում այն դատապարտյալների վրա, որոնք պատիժ են կրում զենքի եւ պայթուցիկ նյութերի մաքսանենգության, լրտեսության եւ պետական դավաճանության համար: