«ՎԵՏՕ» շարժումն այսօր շնորհակալագիր հանձնեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ժիրայր Դադասյանին:

Դադասյանը, ինչպես հայտնեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Հերմինե Գրիգորյանը, Չաուշեսկուների գնդակահարության պերֆորմանսի բեմադրող ռեժիսորն է, պարզապես այն ժամանակ չէր ցանկացել, որ դա հայտնի լինի:

Շնորհակալագիրը հանձնվում է պետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարում ներդրած բացառիկ ավանդի համար:

Շարժումը շնորհակալագիր հանձնեց նաև օպերատոր, մոնտաժի վարպետ, անիմատոր Հենրիխ Եղիզարյանին, ով «ՎԵՏՕ»-ի ֆիլմերի մեծ մասի մոնտաժն անողն է: