ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ուղարկել որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Ստացած գրությունը հրապարակել է Տարոն Մանուկյանը։

«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված, այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, հիմա էլ միտքս կրկնում եմ.

— Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։

Հ.գ Ամոթ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը և հրապարակել իրեն ուղարկված ծանուցագիրը:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը ևս հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը:

ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

 

արցախ