«Չնայած որոշ փորձագետների եւ քաղաքական գործիչների հավաստիացումներին, փաստացի, մենք գնում ենք ընտրությունների», — «Փաստինֆո» — ի եթերում հայտարարել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Նույնիսկ Հանրապետական կուսակցությունը, որը խուսափում էր ընտրություններին մասնակցելուց, որոշել է մտնել այդ գնացք։ Մի փոքր, ի դեպ, անսպասելի բոլորի համար: Դա խոսում է այն մասին, որ ՀՀԿ – ում էլ են հավատացել, որ ընտրությունները լինելու են և ուրիշ տարբերակ չկա»։

«Կողմերից որևէ մեկը ընտրությունները տապալելու վերջին շանսն ունի մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում, երբ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, և ոչ ոք չպետք է ընտրվի վարչապետ,-շարունակում է զրուցակիցը: Եթե այս 8 օրերի ընթացքում ոչինչ տեղի չունենա, խորհրդարանն ինքնալուծարվելու է, և արագացված տեմպերով սկսվելու է ընտրությունների նախապատրաստումը։

Մենք արդեն տեսնում ենք շատ մանր կուսակցությունների և շարժումների ի հայտ գալը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները։ Նրանց մի մասը հայհոյելու է Փաշինյանին, մյուս մասը՝ ընդդիմության թեկնածուներին։ Այսինքն՝ դրանք գաճաճ կուսակցություններ են, որոնք եթերային ժամանակ են վերցնելու և համապատասխան տեղեկատվական հոսքեր են ուղղելու բնակչությանը։ Ես լուրջ չեմ վերաբերվում այդ շարժումներից ոչ մեկին»։

«Իրականում արդեն հասկանալի են ընդդիմության անցողիկ դաշինքները եւ կուսակցությունները, — նշում է մեդիաէքսպերտը։ Հիմա պետք է հասկանալ, թե Փաշինյանի հետ ով է քայլելու ընդդիմադիր դաշտում։ Դաշտը, գլոբալ առումով, կարելի է բաժանել 4 մասի՝ Փաշինյան, Քոչարյան, նրանք, ովքեր չեն աջակցում Փաշինյանին, բայց ատում են Քոչարյանին, և նրանք, ովքեր ատում են Փաշինյանին, բայց խնդիրներ կամ հակասություններ ունեն Քոչարյանի հետ։ Այնտեղ ևս բավական մեծ թվով ձայներ են ցրվել։ Եվ ոչ մի նոր ուժ, վստահեցնում եմ ձեզ, չի լինելու»։

«Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» ընտրազանգվածը հավասարաչափ բաշխված է «Լուսնի երկու կողմերի» միջեւ։ Պայմանականորեն անվանենք դրանք, մութ ու լուսավոր, յուրաքանչյուրը, ինչպես ուզում է, թող ինքն ընտրի։ Ասել, որ Ծառուկյանի ընտրազանգվածը միանշանակ ընդդիմադիր ընտրազանգված է, ճիշտ չէ։ Այնտեղ շատ են նրանք, ովքեր այսպես ասենք, քաղաքականությունից այնքան էլ լավ չեն հասկանում։ Միեւնույն ժամանակ, նրանք աստվածացնում են այն մարդուն, ում հետևից գնում են՝ չնայած նրա բոլոր մեղքերին: