ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հոր հետ զբոսանքից եւ կից գրառում կատարել:

«Օգտակար սովորություն դարձած ամենօրյա զբոսանքներ՝ համեմված ինձ համար շատ արժեքավոր և ուսուցողական զրույցներով։ Անգին…»,- գրել է նա:

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով վերջերս է տեղափոխվել ԱՄՆ, հրապարակման մեկնաբանություններում գրել է․

«Խարիզմատիկ, վստահ, հավասարակշռված, ընկալելի` մարդ ով կարող է դժվարության աչքերի մեջ նայել ու չփախցնել հայացքը»: