Թոխմախի գերերեզմանատան մոտ քրեական միջադեպի մասնակիցներին Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների՝ հիվանդանոց տեղափոխելու լուրից հետո համացանցում Աժ պատգամավորից մինչեւ ավագանու անդամ տարբեր կարծիքներ արտահայտեցին:

Ու թեեւ վարչական շրջանի ղեկավարները լուրից հետո շատ արագ հերքեցին իրենց մասնակցությունը միջադեպին, եղան նաեւ թերհավատական արձագանքներ: Ի հակառակ թերհավատների՝  «Իմ քայլը» խմբակցության գործունեությունը մշտապես քննադատող ավագանու «Լույս » խմբակցության անդամ Անի Խաչատրյանը արձագանքեց, թե դեպքի վայրում օնլայն է եղել վարչական շրջանների ղեկավարների հետ:

Irakanum.am-ը Անի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հումո՞ր էր, թե՞  իրականություն իր օնլայն լինելու մասին մեկնաբանությունը:

                                                                                                                                         

«Ի դեպ, այդ օրը միասին վարչական շրջանի երկու ղեկավար չէին, ավելի շատ էին, համատեղ հանդիպում ունեին, ես էլ իրենց հետ քննարկում ունեի, օնլայն զրուցում էի, իրենք գտնվում էին Նոր-Նորք վարչական շրջանում:  Թ՛ե Էրեբունի, թե՛ Շենգավիթ գնալու ամենահարմար ճանապարհը հենց Թոխմախի  գերեզմանը  շրջանցող փողոցն էր, ես ինձ թույլ եմ տալիս հավատալ վարչական շրջանների ղեկավարներին, որովհետեւ գրեթե մինչեւ հեռուստաաշտարակի խաչմերուկ օնլայն իրենց հետ զրուցում էի, իերնք տուն գնալու ճանապարհին էին: Իմ եւ իրենց բաժանարար հատվածը ընդամենը առավելագույնը 5 րոպեի հատվածն է եղել: Ինքս վերլուծում եմ, թե 5 րոպեում ինչ պետք է լիներ, որ գնային, վեճի բռնկվեին, հետո  հրազենային կրակոցներ շարունակվեին . չեմ կարծում՝ հնարավոր էր հասցնել »,- ասաց Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանի՝ «ես դեպքի վայրում ձեզ հետ օնլայն էի գրառմանը», Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն արձագանքել էր, թե «դու էլ դատվար, ազիզ»: Irakanum.am-ի դիտարկմանը, թե «Իմ քայլին» քննադատում եք, բայց, կարծես թե, լավ մտերիմ եք «Իմ քայլի» անդամների հետ, Անի Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ես նույն փոխհարաբերություններն ունեմ թե՛ պարոն Աշոտյանի հետ(խմբ. նկատի ունի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին), նույն  փոխհարաբերություններն ունեմ Էդմոն Մարուքյանի կուսակցության հետ, նույն  փոխհաարաբերություններն ունեմ Դաշնակցության ընկերներիս հետ, նույնսիկ որ հավատալի է, ես շատ մտերիմ ընկերներ ունեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում: Նման փոխհարաբերությւոններ ունեմ բոլոր քաղաքական թիմերում:  Քաղաքականությունն ու անձնական հարաբերությունները միշտ առանձնացնում եմ, ինձ չի խանգարում, որ նույն պարոն Կարապետյանին նույն կերպ քննադատեմ դահլիճում»:

Irakanum.am