Կիրակի օրը Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել:Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներն Իրաքի անվտանգության ծառայությունում:

Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է օդային այն հատվածում, որտեղ տեղակայված էին ամերիկացի զինծառայողները: Բաղդադի հակաօդային պաշտպանության ուժերն առնվազն հինգ հրթիռ են որսացել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը: