Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են  մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղևոր երեխան, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված  մոտոցիկլավարի, նրա ուղևորի և Mitsubishi-ի վարորդի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։