Այս ընտրություններում երկու բեւեռ չի լինի, որովհետեւ չստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ թեւի կոնսոլիդացված լիդերը դառնա, որովհետեւ երկրորդ ուժը ստեղծվեց: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ձեւավորվեց նաեւ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը:

«Բայց իմ պատկերացումներով, դա  նույն սեգմենտի ձայներն են, որ կիսվելու են երկու ուժերի միջեւ: Այս մասով էլեկտորալ տարբերություն չկա»,-ասաց նա:

Մարուքյանը կոչ արեց հանրությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ընտրել ոչ ներկաներին, ոչ նախկիններին, այլ իրենց որպես երրորդ ուժ: