«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դիտարկմամբ, գործող ապիկար իշխանության շնորհիվ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտ վերադառնալու շանս է ստացել:

«Եթե երեք տարի առաջ ասեին՝ Քոչարյանը նորից կարող է ընտրվել ֆանտազիայի ժանրից կհնչեր, բայց այս ապիկար իշխանությունն այնպիսի վիճակի բերեց, որ այդ ֆանտազիան դառնում է իրականություն»,- Iirakanum.am-ին ասաց Պետրոս Մակեյանը

Պարոն Մակեյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հանրության վերաբերմունքն ու հիշողությունը դեռեւս պահպանվել է, բայց ֆինանասական ռեսուրսներով կկարողանա իր օգտին մարդկանց հավաքագրել.

«Իրենք օգտագործում են բոլոր նախկին ավանդույթները՝ ֆինանսական ռեսուրսները, եթե նախկինում 5-10 հազար դրամով կարող էին հավաքագրել, հիմա կարող են 10 անգամ ավելի գնահատել ու մարդկանց հավաքագրել: Չմոռանանք՝ տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդը մեծ հաճույքով ու նույնիսկ մրցակցությամբ փող էր բաժանում, վերցնում, հինգ հազար դրամը դառնում էր տասը հազար դրամ, տասը հազար դրամը՝ տասնհինգ հազար դրամ. այդ շերտը պահպանվել է, հո Նիկոլի ասած՝ չի դարձել ՀՀ հպարտ քաղաքացի: Այս իրավիճակում, երբ շունը տիրոջը չի ճանաչում, իրենք կկարողանան օգտագործել իրենց ռեսուրսներն անօրինական ճանապարհով, եւ հնարավոր է՝ ոչ միայն ձայներ հավաքեն շեմը հաղթահարելու, այլեւ մրցակցության հայտ ներկայացնեն իշխանությանը: Իշխանությունն էլ, չնայած այն աղետին, որ բերեց մեր ժողովրդի գլխին, այսօր վարիկանիշ ունի: Այդ երկու չարիքները՝ մեկն անկարողության, մեկը երկիրը հոշոտելու չարիք, կդառնան մրցակից ու պետականությունը կտանեն կործանման»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը չի կարող գալ իշխանության, բայց խորհրդարանում ծանրակշիռ նեկրակայացվածուն ունեցող ընդդիմություն կարող են լինել. «Քոչարյանի իշխանության տարիներին բավականին վատ բաներ են տեղի ունեցել.Ե՛վ ընտրություններ են կեղծվել, ե՛ւ մարդկանց են ծեծել, Հյուսիսիային պողոտայի բնակիչներին են իրենց տներից հանել, քաղաքական սպանություններ են եղել, բազմաթիվ անարդարություններ են եղել եւ հենց դա է պատճառը, որ չեն կարող գալ իշխանության, ինքը չունի այնպիսի մեծ վարկանիշ , որ կարողանա 50+1 տոկոս ձայն հավաքել…բայց, եթե դաշինքով են մասնակցում, հանրագումարում բավականին մեծ ռեսուրսներ են ստացվում: Ռոբերտ Քոչարյանն ունի ֆինանսական ահռելի ռեսուրսներ, որոշակի թիմ ու շրջանակ, որոնք աշխատել են իր հետ ու ցանկանում են նրա վերադարձը, Վահե Հակոբյանը (Սյունիքի նախկին մարզպետը)բավականի մեծ ռեսուրսներ ունի Սյունիքի մարզում, բոլոր խոշոր համայնքների ղեկավարները Վահե Հակոբյանի հետ նույն դաշինքում են, բացի այդ նա էլ բավականին մեծ ֆինանասական ռեսուրսներ ունի, ՀՅԴ ն էլ ամբողջ հանրապետությունում գրասենյակներ ունի, Հայաստանի ամենակայացած կուսակցությունն է ինստիտուցիոնալ առումով»:

Irakanum.am