Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա, բայց այլևս փաստ է, որ իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր նրա վարչակազմն արդեն լուծել է՝ Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդեն փակվել է, չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը։ Մարսել է նաև բազմահազար զոհերի արյունն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկեք անկեղծ խոսենք էլի՝ ո՞վ է հիմա հիշում այդ ամենի մասին։ Այո, դաշտում դեռևս հաճախ ենք հանդիպում Նիկոլի դավաճանությունը դատապարտող հայտարարություններ։ Բայց միթե՞ այդ քննադատությունները կարելի է իրական և ազդեցիկ գործոն համարել։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև, եթե, օրինակ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դավաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երևալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դավաճանության մեղքը փորձում ուրիշների վրա բարդել։

Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրությանը, որ տեղի ունեցած աղետի իրական պատասխանատուն հենց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հայկական մնա։ Որ տանկերում վառելիք կար, զինվորները սոված չէին, տնտեսությունն աճում էր և այլն, և այլն։ Ու՞մ և ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկե, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամեն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եվ ուրեմն նշանակում է, որ դավաճան կապիտուլյանտը հաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտությունը։

Ուրիշ հարց էլ է լուծել դավաճանների այս իշխանությունը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դեմ միավորված քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդեն քաղաքական պայքարը ոչ թե դավաճան Նիկոլի դեմ է, այլ բոլորը բոլորի։ Եվս մի քանի օր ու կապիտուլյանտը հայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պես մեջտեղից դուրս կգա ու կողքից կհետևի, թե ինչպես են դավաճանի դեմ երբեմնի միավորված ուժերը սեփական ռեսուրսները միմյանց դեմ վատնում։ Եվ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։
Իսկ ամենատխուրն այն է, որ դավաճան կապիտուլյանտն այս ամենին հասավ ընդամենը մեկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը։ Եվ վերջ։ Իսկ ընտրություններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթե երկու ամիս կա։

Դե հիմա կանգնեք ու ասեք, որ սխալ է Միքայել Մինասյանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դավաճանի օրակարգով առաջնորդվել, չի կարելի այս իրավիճակում ընտրության գնալ և չի կարելի կապիտուլյանտին թույլ տալ երկրի ու ժողովրդի ապագա որոշել:

Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսվերգի ընդամենը երևացող մասն են: Իր «Երկիր թակարդ» հոդվածում Միքայել Մինասյանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացահայտել: Բայց, չգիտես ինչու, շատերը կա՛մ փորձում են իրենց անկյունը կահավորել Մինասյանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականությունից: Բայց այդպես չի լինի: Որովհետև, եթե այդպես շարունակվեց հունիսի 21-ին մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի:

Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրույցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասյանը, պետք է սենց չանեինք, նենց անեինք»։ Վերջերս այդ արտահայտությունը հաճախ եմ լսում, և դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում։ Բայց արդյունք ունենալու համար պետք է իրական աշխատանք տանել։ Նույնիսկ եթե այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրության կարիք առաջանա, դա պետք է ընդդիմության օրակարգը լինի և ոչ թե դավաճան Նիկոլի։ Միքայել Մինասյանի ասածն այդ է։ Պետք չէ նրա քայլերում ու խոսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դեպի կործանում տանող ուղի է։ Ետ կանգնեք ու փորձեք հասկանալ նրա ասածների էությունը։ Դրանից մենք բոլորս միայն կշահենք։ Վստահեցնում եմ»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։0