Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի  մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա   Ահարոն Ումուրշատյանը իր վարած  Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23 և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ղ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է  հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Ադամյանի գլխավորոթյամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: