Վիկտորյա Գևորգյանը ծնվել է 27.12.2011թ. Արցախի Մարտունի քաղաքում։

Հաճախել է մանկապարտեզ։

Սովորում էր ԱՀ Մարտունի քաղաքի  Մեսրոպ Մաշտոցի անվան N 2 -րդ դպրոցի 3-րդ դասարանում։ Առաջադիմության և օրինակելի վարքի համար պարգևատրվել է գովասանագրով։ Գերազանց գնահատականներով էր միշտ եզրափակում տարին։ Մասնակցություն է ունեցել տարբեր մրցութային և ոչ մրցութային ու նաև տոնական միջոցառումների։ Սիրում էր ամեն ինչում առաջինը լինել։ Այնքան շտապեց , որ դարձավ նաև  պատերազմի առաջին զոհը…

Բնավորությամբ աշխույժ էր, կատակասեր։ Շա՛տ շարժուն էր։ Առիթներով և առանց առիթի զինվորին նվիրված երգեր էր երգում ոգևորված և հպարտությամբ և խնդրում, որ իրեն նկարահանեն։

Վիկտորյաի մայրիկը ասաց, որ իր բալիկը հաճախ էր գիշերը  վախեցած արթնանում և ասում, որ թուրքերն ուղղաթիռով եկել են ինձ հրթիռներով սպանեն…

Միշտ ծնողներին հարցնում էր՝ “մարդիկ, որ զոհվում են աստղ են չէ դառնում”, ծնողներն էլ ասում էին, իհարկե, աստղ են դառնում ու վերևից մեզ պաշտպանում։ Նա իր աստղն էլ մայրիկին ցույց տվեց և ասաց- ” ես երբ մահանամ ինձ կտեսնես աստղի մեջ, մայրը բարկացավ և ասաց թեման փակիր և այսուհետ այլևս նման թեմաների մասին նույնիսկ  չմտածես։ Ասում էր,  որ մեծանամ զինվոր եմ դառնալու։ Վիկտորյա Գևորգյանը զոհվել է Արցախյան երրորդ պատերազմում հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ էին  ստացել նաև Վիկտորյա Գևորգյանի մայրն ու եղբայրը: Ամբողջ ճանապարհին՝ մեքենայով հիվանդանոց տեղափոխելիս մայրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող դստերը արհեստական շնչառություն էր տվել, սակայն մոր հրեշտակը մահացել է իր մայրիկի տաքուկ գրում…

Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջից