Ուշադրություն. Սյունիքում հայ և ազերի զինվորականների վիճաբանության ժամանակ մերոնք զինված չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

«Երեկ համացանցում տեսանյութ տարածվռեց, որտեղ հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշվում…

Ըստ mediaport-ի ադրբեջանցները չէին թույլատրում հայ սահմանապահներին տեղաշարժվել մեր տարածքում, սակայն դիմադրության արժանանալով՝ նահանջեցին…

Խայտառակությունն այն է, որ տեսանյութում շատ պարզ երևում է, որ մեր սահմանապահներն, ի տարբերություն ադրբեջանցիների զինված չեն… Սա է դավաճան Նիկոլի կողմից ապահով համարվող Սյունիքը…

Հետաքրքիր է, ինչու՞ են մերոնք առանց զենքի… Ո՞վ էր պատասխան տալում, եթե թուրք-ազերիները կրակ բացեին մերոնց վրա…

Թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտը դիտավորյալ զինաթափում է մեր զինվորականներին Սյունիքում, որպեսզի թուրք ասկյարներն անեն այն ինչ ցանկանում են…»,- գրել է Համբարյանը: