Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ , որ Հանրապետականի կադրային բազան շատ  հարուստ է և կբավականացնի ոչ թե մեկ, այլ մի քանի նախընտրական ցուցակների։

Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։

Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։

Հանրապետականն ՝ ազգային և ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է։

Հայաստանը ոչ թե քաղաքական  «հետերաների»,  այլ սկզբունքային  գործիչների  կարիք  ունի։

Իսկ Հանրապետականն առնվազն այս  վերջին երեք տարում ապացուցել է իր սկզբունքային ու անկոտրում լինելը»։