Մայիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմանում 50-ամյա Բախշիկ Բախշյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում՝ «Վարդանիձոր» վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ, գրում է shamhsyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: