Կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակն է առաքվել Հնդկաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր՝ մայիսի 1-ին հաղորդվել է, որ անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է ավելի քան 400 հազար վարակման դեպք:

Հնդկաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվել է 19 164 969 մարդ, որից 211 853 մարդ մահացել է: Երկիրն աշխարհում վարակվածների թվով երկրորդ տեղում է, առաջին տեղում ԱՄՆ-ն է (32.345.329 դեպք):