Սպիտակ տունը նոր բնակիչ կունենա․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը պատրաստվում են կատու որդեգրել։ Այս մասին նրանք հայտնել են Today show-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նախագահը խոստովանել է՝  դա իր գաղափարը չէ, բայց «համաձայնելը հեշտ էր»։

Հարցին, թե ինչպես են միասին ապրելու որդեգիր կատուն և նրանց Մեյջոր անունով հովվաշունը, որին Սպիտակ տան աշխատակիցներին կծելու հետ կապված միջադեպերից հետո բազմիցս ուղարկել են «վերադաստիարակման», երկրի առաջին տիկինը հայտնել է՝ վերջին վերապատրաստման ընթացքում շանը սովորեցրել են նաև կատուների հետ ապրել մի հարկի տակ։