ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Մովսես Հակոբյանն ասել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ նշելով, որ չի պատրաստվում նաեւ սատարել որևէ քաղաքական ուժի կամ կուսակցությանը:

Հարցին՝ ընտրությունների արդյունքում կհաջողվի իրականացնել իշխանափոխություն, փոխել պատերազմի ժամանակ երկիրը պարտության տարած, Արցախի հողերի 75 տոկոսը թշնամուն հանձնած, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի անվտանգությունը վտանգի տակ դրած իշխանություններին՝ Հակոբյանն ասաց. «Դա կորոշի մեր ժողովուրդը»:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրաժարականի մասին եւ երկու անգա վարչապետ չընտրելու դեպքում ՀՀ ԱԺ-ն կգնա լուծարման եւ հունիսին տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի շուրջ կձեւավորվի դաշինք, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն ու ՀՀԿ-ն, որոնք հանդես կգան դաշինքով, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Ալյանս» կուսակցությունը եւ իշխանությունները։