Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն արձանագրել է տաջիկների ռազմական տեխնիկայի շարժ դեպի հակամարտության գոտու սահմանային հատված: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Սահմանային իրավիճակը գնահատվում է իբրև «հարաբերականորեն լարված»:

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը ավելի ուշ հաղորդել է, որ տաջիկ զինվորականները կրակ են բացել ղրղրզական Արկա գյուղի բնակելի տների ուղղությամբ: Գյուղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին: Ղրղզստանի սահմանապահ ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանական դիրքեր:

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային հակամարտության հետևանքով երկու կողմից զոհերի թիվը հասել է մոտ 40-ի, ավելի քան 200 մարդ է տուժել: Բախումները հաջորդել են ապրիլի 28-ին երկու երկրների սահմանամերձ գյուղերի բնակիչների միջև սկսված կոնֆլիկտից: