Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում, կարծում եմ՝ նաեւ մեզ հետ դաշինքով ընտրությունների գնացող ուժի ղեկավարը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա հավելեց, որ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար:

«Ես ձեզ վտահեցնում եմ, որ «Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին, անգամ եթե խաղա առանց դարպասապահի: Այսինքն մենք ունենք շատ հարուստ եւ փոխլրացնող ուղեղային թիմ՝ իրենց անցած ճանապարհի, փորձի առումով: Սա դաշտում բացառիկ է լինելու»,-ասաց խոսնակը: