ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին Տիգրան Կարապետյանը արտահերթ ընտրություններին չի մասնակցի։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Տիգրան Կարապետյանը լինելու էր «Քոչարյանի» դաշինքում։ Ըստ հրապարակումների, Կարեն Կարապետյանը չի ցանկացել մասնակցել ընտրական այս գործընթացին եւ իր փոխարեն որդուն է մեծ քաղաքականություն ուղարկել։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ հայր եւ որդի Կարապետյանները որեւ կուսակցության, կամ դաշինքի նախընտրական ցուցակում չեն լինելու։

Irakanum.am