Ինչո՞վ է ՀՀ ոստիկանությունը տարբերվում օգտագործված պահպանակից: Պատասխանը՝ տեքստի վերջում:
Մի ամիս առաջ ֆեյսբուքով ինձ խաբեցին և խարդախությամբ հափշտակեցին 100.000 դրամ: Հետո ես գտա հանցագործին:
Օրերից մի օր ինձ է գրում իմ վաղեմի բարեկամ Աշոտ Մանուկյանը և պատմում, որ հիվանդանոցում է և իրեն շտապ պետք է 200.000 դրամ: Սկզբից ջերմ խոսում ենք, հետո՝ խնդրում է, թե. «Նարեկ ջան պարտքով փող կտա՞ս»: Ես էլ քանի որ պարտք տալ չեմ սիրում, ասում եմ. «100.000 կտամ անվերադարձ»: «Աշոտ Մանուկյանը» ինձ տալիս է իր ծանոթ ինչ-որ Շողիկ Մարտիրոսյանի բանկային քարտ, որին ես փոխանցում եմ 100.000 դրամ: Հետո պարզում եմ, որ իրական Աշոտ Մանուկյանը առողջ և երջանիկ է, իսկ ինձ գրողը խաբեբա է՝ ֆեյք հաշվից (Աշոտ Մանուկյանի նկարով ֆեյք հաշիվ էր բացել): Սկզբից մանթրաժ մտածեցի. «Նարե՛կ, տեսա՞ր քեզ ոնց ֆռռցրեցին», բայց հետո էկա էն մտքին, որ ազնի՛վ մարդկանց են կարողանում ֆռռցնել: Եթե ես անազնիվ լինեի, կկասկածեի: Իսկ ազնիվ լինելը հիանալի բան է:
Պարզելով որ ինձ ֆռռցրել են, միանգամից դիմում եմ ՀՀ ոստիկանություն: Ժամանակին ես մի քանի անգամ եղել եմ ոստիկանական բաժանմունքներում և համոզվելեղել, որ մեր ոստիկանության շենքերում ինտելեկտի մակարդակը ոչխաների փարախի ինտելեկտային մակարդակից չի տարբերվում: Բայց հիմա մտածում եմ՝ հեղափոխությունից հետո երևի մի քիչ բարեփոխված կլինեն: Եվ ամենակաևորը մտածում եմ՝ ի՞նչ խնդիր կա: Չէ՞, որ բանկային քարտը կա, Շողիկի Մարտիրոսյան անուն-ազգանունը կա: Հանցագործին բռնելը՝ թող 1 չտևի, 2 օր տևի՝ հաստատ խնդիր չի լինի:
Հաջորդ օրը ինձ է զանգում է ինչ-որ ոստիկան, որին՝ օրինապաշտ քաղաքացու պարտքի զգացումով տալիս եմ աբողջ ինֆոն «Քարտ, փոխանցման թուղթ, չատի խոսակցության, սքրին շոթեր», և ոստիկանը ինձ ասում է, որ արդեն սկսել են փնտրել…. Աշոտ Մանուկյանին և գտել են 3 հատ Աշոտ Մանուկյան:
Սկզբից հրաժարվում եմ հավատալ, որ մարդը կարող է այդ աստիճանի դեբիլ լինել: Էս ոստիկանին փորձում եմ բացատրել. «Եղբա՛յր, Աշոտ Մանուկյանը ի՞նչ կապ ունի էս պատմության հետ»: Ասում է. «Հարգելի՛ս, դու մեր գործին մի խանգարի», ասում եմ. «Եղբայրս, էլի՛ չխանգարեմ ձեր սուրբ գործին, բայց եթե ֆեյք էջը Սադամ Հուսեյնի անունով լիներ, հիմա Սադամ Հուսեյնին էի՞ք փնտրելու»: Մի քանի օր չարչարվելուց, մանկավարժական ունակություններս խոդի տալուց հետո սրան վերջապես կարողանում եմ բացատրել, որ Աշոտ մանուկյանը կապ չունի էս պատմության հետ: Վերջում ասում ա. «Քո թղթերը կուղարկենք եսիմոր բաժին, իրանք են զբաղվելու» (թե խի՝ չգիտեմ):
Անցնում ա 2 շաբաթ՝ արձագանք չկա: Սրան բզում եմ, թե՝ ի՞նչ եղավ: Որ բզում եմ, հաջորդ օրը ինձ զանգում ա մի աղջիկ ոստիկան՝ էդ «Եսիմվոր» բաժնից: Ասում եմ. «Բա խի՞ էսքան ուշ զանգեցիք», ասում ա. «Մեռա ձեզ զանգելով չեք պատասխանում», ասում եմ. «Ո՛չ մի զանգ չի եկել», ասում ա. «Հա, ճիշտն ասած համարն էի սխալ հավաքում»: Մտքումս հայհոյում եմ, հետո բարձրաձայն ասում եմ. «Գործս ի՞նչ եղավ». Ասում ա. «Դուք պնդում ե՞ք ձեր պահանջը»: Ասում եմ. «Հա», ասում ա. «Դե մենք Աշոտ Մանուկյանի փնտրտուքները ակտիվ կերպով շարունակում ենք, դուք սպասեք»: Ասում եմ. «Հարգելի ոստիկանուհի, Աշոտ Մանուկյանը էս պատմության հետ ի՞նչ կապ ունի, կասե՞ք»: Ասում ա. «Թղթերը հիմա իմ մոտ չեն, անգիր չեմ հիշում, բայց ինչ պետք է, մենք կանենք»: Ասում եմ. «Հարգելի ոստիկանուհի, ես ինքս իմ ուժերով գտել եմ հավանական հանցագործին»: Ասում ա. «Այսի՞նքն»: Ասում եմ. «Արարատ Սարդարյան» անունը ձեզ ինչ-որ բան ասում է՞»: Ասում ա. «Ոչ», ասում եմ. «Բայց ես փոխանցել եմ այդ տվյալը, ո՞նց ա որ չգիտեք»: Բան չի ասում: Շարունակում եմ, ասում եմ. «Ես 99 տոկոսով գիտեմ, թե ով է ինձնից խաբեությամբ հափշտակել փողը, գիտեմ անունը, ազգանունը, հասցեն, ծննդյան թիվը, և մնացած բոլոր տվյալները, պլյուս՝ ընտանիքի բոլոր անդամների անուն-ազգանունները և ծննդյան թվերը»: Ասում ա. «Շատ լավ ա, դե նախաքննությանը հայտնեք», ասում եմ. «Ոչ մի բան էլ չեմ հայտնի, գնացեք ինքնուրույն պարզեք»: Ասում ա. «Եթե ոստիկանությանը չեք օգնում, ոչ մի բանով էլ չենք զբաղվի»: Ասում եմ «Դե գնացեք Աշոտ Մանուկյանին փնտրեք: Որ գտնեք, իմ կողմից բարևեք:»:
Դրանից հետո որոշում եմ դադարեցնել էս անիմաստ պատմության մասին մտածելը և զբաղվել ավելի օգտակար գործերով: Անցնում ա ևս մի քանի շաբաթ և 2 օր առաջ ստանում եմ քրեական գործ հարուցելու թղթերը:
Իսկ ո՞նց էի ես գտել հավանական հանցագործին: Շատ պարզ: Տեսնելով որ էս համբալը ինձ ֆռռցրել ա, ես էլ որոշեցի իրեն ֆռռցնել և շարունակեցի «Աշոտ Մանուկյան» ֆեյքի հետ իմ քաղցր զրույցը՝ խոսքի մեջ հետաքրքրվելով ու հարցնելով, թե վիրահատության ընդհանուր փողը ինչքա՞ն ա: Որ հարցրի՝ ուրախացավ, ասեց. 7000 դոլար, ասեցի՝ «Մանուկյան ջան, դու իմ համար նենց թանկ մարդ ես, որ գոնե դրա 1000 դոլարը պիտի ուղարկեմ»: Զարմացավ, բայց հավատաց: Ասեցի. «Մենակ էս անգամ քարտով չեմ կարա փոխանցեմ»: Ասեց դե որ տենց ա, ինձ վիրահատող բբժշկին փոխանցի, անունը Արարատ Սարդարյան Գառնիկի: Ասեցի. «Մերսի»:
Հետո մտա ՀՀ ընտրողների ռեգիստր և փնտրեցի այդ անունով: Պարզվեց, որ ողջ ՀՀ տարածքում կա այդ անունով ընդամենը մի մարդ՝
— ԱՐԱՐԱՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ: Հասցեն՝ Արարատի մարզ, գյուղ Ազատավան, Խանջյան փողոց, տուն 27: ԾՆնդյան ամսաթիվը՝ 1998թ.-ի փետրվաի 3: «Վիրահատող բժիշկը» 22 տարեկան գյուղացի տղա է, որը հավանաբար խարդախությամբ փող աշխատելու հեշտ ձև է մտածել:
Նույն հասցեում գրանցված են 5 հոգի՝ Հայրը՝ Գառնիկ Խաչիկի Սարդարյան, ծնված 1963 թ. Հոկտեմբերի 5-ին: Մայրը՝ Լուսիկ Վոլոդիայի Մանուկյան (Ծնվ. 1965 թ. Հուլիսի 13) և երկու եղբայրները Դանիել Սարդարյան (1991.04.10) և Խաչիկ Սարդարյան (1992.06.07): Դրանից հետո շատ արագ գտա նաև այս մարդկանց մեծ մասի ֆեյսբուքյան հաշվիները:
Նույն տրամաբանությամբ գտա նաև քարտի տիրոջ տվյալները, քանի որ Բանկի փոխանցման թերթիկի վրա գրված էր քարտի տիրոջ հայրանունը: Այդպիսի տվյալներով կրկին ընդամենը մեկ մարդ կա՝
— ՇՈՂԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՆՅԱՅԻ, Հասցեն ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մանուշյան փողոց 14ա: Ծննդյան թիվը՝ 1964 թ. Հունիսի 12: Նույն հասցեում գրանցված մնացած մարդկանց տվյալները՝ նկարում: ՖԲ-ում գտա երկու «Շողիկ Մարտիրոսյան»՝ էջմիածնից: Մեկը՝ հավանաբար մահացած (Նկարի տակ ցավակցական խոսքեր կային), մյուսը՝ ողջ: Էթիկի կանոններից ելնելով ֆբ հաշվիների հղումները չեմ հրապարակում:
Էս ամբողջ ինֆորմացիան բաց ինֆորմացիա ա՝ հասանելի ՀՀ յուրքանչյուր քաղաքացու: Ստեղ չկա ոչ մի գաղտնիք: Էս ամբողջ «Հետաքննությունս» տևեց 5 րոպե:
Հիմա մտածում եմ՝ ինչ՞ով է տարբեր վում ՀՀ ոստիկանությունը օգտագործված պահպանակից: Պատասխանս հստակ է՝ ոչ մի բանով էլ չի տարբերվում: Որովհետև եթե տարբերվեր, ապա հանցագործությունը կբացահայտեր 1 ժամվա մեջ: Ոստիկանությունից ընդամենը պահանջվում էր պարզել թե ինչու է Արարատ Սարդարյանը օգտագործել Շողիկի Մաթևոսյանի քարտը, ինչ կապ ունեն իրենք իրար հետ — ու վերջ: Էստեղ բացահայտելու բան չկա: Բայց օգտագորված պահպանակները ի զորու չեն այդպիսի բարդագույն օպերացիայի: Ո՛չ մի դեպքում: Մեր «Փառապանծ» ոստիկանությունը մինչև հիմա ման է գալիս «Աշոտ Մանուկյանին»: Ման է գալիս ու չի գտնում:
Եթե հիմա ինձ ամեն հարցուպատասխանի համար ոստիկանությունը նույնիսկ 100.000 դրամ նվիրի՝ չեմ մասնակցի: Էն էներգիան, որ ես պիտի ծախսեմ՝ ոստիկանության մտավոր հետմնացներին բացատրելու տանձի և խնձորի տարբերությունը, էդքան էներգիայով ես էդ փողի տասնապատիկը կաշխատեմ:
Համաձայնվեք, որ պատմությունը թե՛ ծիծաղելի է, թե՛ լացելու: Պատկերացնում ե՞ք մենք ինչքան անպաշտպան ենք: Բա որ լուրջ հանցագործություն լինի, բա որ սպանություն լինի, բա որ ահաբեկչություն լինի, բա որ պետությանը, հասարակությանը սպառնացող վտանգներ լինեն՝ մենք ի՞նչ ենք անելու էս աստիճանի խայտառակ ոստիկանությամբ:
ՀԳ.
Անկեղծ եմ ասում, ես էդ Արարատ Սարդարյանին ավելի շատ եմ հարգում, քան մեր ոստիկանության դեբիլներին: Արարատը երիտասարդ, հանավաբար անկիրթ տղա ա, որի ուղեղը գոնե աշխատում է (թե չէ չէր կարողանա ինձ տենց հեշտությամբ ֆռռցնել): Եթե Արարատը նորմալ կրթություն ստանա և օրենքով ապրի, անկասկած մեծ հաջողությունների կհասնի: Իսկ էդ էդ «Ոստիկան» կոչված դեբիլները որևէ բանի չեն կարող հասնել: Ոնց օգտագործված պահպանակ կային, էնպես էլ մնալու են ողջ կյանքում: