Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր քաղաքից դեպի Վերնաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում, Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին՝ «Բանա» կոչվող հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ձորի տարբեր հատվածներից և տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։