Փարաքար գյուղի Երեւանյան փողոցում՝ այսօր ժամը 15:30-ի սահմաններում թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Հ. Ավագյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 7 ամսեկան Ադրիանա Գ.-ն,  6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝  ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երեւան երթուղին: