Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների անօրինականության մասին հայտարարությունները կոպիտ քաղաքական ճնշում, միջամտություն են ներքին գործերին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

Ռուսաստանը պատրաստ Է նախագահական ընտրություններին դիտորդներ ուղարկել Սիրիա, ապրիլի 30-ին հայտարարել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-ին: Հուսով ենք, որ, չնայած սիրիական տարածքի մի մասի շարունակվող օտարերկրյա անօրինական բռնազավթմանը, քվեարկությունը կանցնի առկա ազգային եւ միջազգային ստանդարտներին համապատասխան: Արձագանքելով սիրիական կողմի ուղերձին՝ պատրաստ կլինենք ռուսաստանցի դիտորդներ ուղարկել ՍԱՀ-ի առաջիկա ընտրություններին»,-ասվում Է ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում նշել են, որ «նախագահական ընտրարշավի կազմակերպումը ՍԱՀ-ում բացառապես այդ երկրի ներքին գործն Է եւ լրիվ չափով համապատասխանում Է 2012 թվականի գործող Սահմանադրության պահանջներին ու ազգային օրենսդրությանը»: «Այդ գործողությունները բնավ չեն հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւին եւ միջազգային մյուս որոշումներին, որոնց հիմքում ընկած Է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հարգումը»,-ընդգծել են նախարարությունում: «Այդ կապակցությամբ մի շարք օտարերկրյա պետությունների՝ օրերս հնչեցրած հայտարարություններն առաջիկա ընտրություների իբր անօրինականության մասին, գնահատում ենք որպես Դամասկոսի վրա կոպիտ քաղաքական ճնշման տարր եւ ՍԱՀ-ի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ: Ոչ ոք իրավունք չունի սիրիացիներին կարգադրել, թե երբ եւ ինչ պայմաններում նրանք պետք Է ընտրեն իրենց պետության ղեկավարին»,-հավելել են ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: