Ուզում ենք միջազգային բոլոր կառույցների, պետությունների ուշադրությունն ուղղենք դեպի Ադրբեջանի Հանրապետություն, սանձենք ռազմական հանցագործությունները և վերադարձնենք հայրենիք։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Խծաբերդում գերեվարված զինծառայողներից մեկի եղբայրը։

Ինչ վերաբերում է ԿՄԽԿ-ի միջնորդությամբ հայ ռազմագերիների և նրանց ընտանիքի անդամների կապին, մեր զրուցակիցը հայտնեց, որ տեսել է եղբորը, ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները քայլերթ են իրականացնում՝ ԱԺ շենքի մոտից դեպի ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան շենք, ապա նաև մյուս դեսպանատների շենքեր։ Նրանք ակցիա են իրականացնում՝ պահանջելով հայ ռազմագերիների վերադարձը։