Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա: Սակայն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի  հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղեկությունները, թե վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում: