«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի եւ Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։

Փաշինյանը տեւական ժամանակ է՝ ուզում է նրանից ազատվել, բայց ձեւը չէր գտնում։ Կարելի էր գործող ավագանու կազմից մեկով նրան փոխարինել՝ անվստահություն հայտնելով, բայց քիչ թե շատ ունակ մարդ չկա․ ցուցակ կազմելիս երկու քայլ այն կողմ չեն մտածել։ Հիմա որոշել են օրենսդրական փոփոխությամբ հեռացնել քաղաքապետին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում