ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզ: Երկօրյա այցի ընթացքում Սիսիանի ՀՅԴ «Գրիգոր Գրիգորյան» և Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունների գրասենյակներում տեղի են ունեցել հանդիպումներ Դաշնակցության Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածքային կառույցների անդամների հետ։ Քննարկվել են մարզում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակչությանն հուզոք այլ հարցեր:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ